Լրահոս
Հասարակական
21:14
02.10.22
190

Երևանում հայտնաբերվել է տղամարդու դի

Img default alt hy

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:10-ի սահմաններում ՀՀ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիլիկյան թաղամասի 5-րդ փողոցում դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:

Պարեկներն ու ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են Երևանի բնակիչ 61 -ամյա Լեռնիկ Ս.-ի դին:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքերն չեն հայտնաբերվել:

Քննիչի որոշմամաբ նշանանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: