Լրահոս
Հասարակական
17:23
11.06.22
325

Երևանում ճակատ-ճակատի բախվել են Audi-ն ու Opel-ը, կան վիրավորներ

Img default alt hy

Shamshyan.com-ը գրել է․

Այսօր՝ հունիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։00-ի սահմաններում Մաշտոցի պողոտայի Հաղթանակ կամրջի և Արգիշտի փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 29-ամյա Դավիթ Հ-ի վարած Audi մակնիշի և 31-ամյա Արտակ Ն-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևորներ՝ Կոտայքի մարզի բնակիչներ, 69-ամյա Ա. Ա-ն և 65-ամյա Հ. Գ-ն և Audi -ի վարորդ Դավիթ Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։