Լրահոս
Հասարակական
14:45
10.01.26
108

Երևանում բեռնատարը բախվել է գազատար խողովակին. սկսվել է գազի արտահոսք

Img default alt hy

Երեկ՝ հունվարի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շահումյան 4-րդ փողոցում բեռնատարը բախվել է գազատար խողովակին, ինչի հետևանքով սկսվել է գազի արտահոսք։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամանել են Երևանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Դեպքի վայր են ժամանել նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները, ովքեր դադարեցրել են գազի արտահոսքը։

Դեպքի վայրում նշված փողոցի 59 տան բնակիչը ասում էր, որ գազատար խողովակին հարվածել է կցորդիչով բեռնատար և տապալել գետնին, ինչից հետո դեպքի վայրից հեռացել է բեռնատարը։ Նա նշեց նաև, որ գազատար խողովակի տապալելու հետևանքով վնասվել է նաև կայանված ավտոմեքենայի դիմապակին և թափքը։

Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է դեպքի հանգամանքները, բեռնատարի մակնիշը ու վարորդի ինքնությունը։