Լրահոս
Հասարակական
19:00
02.07.22
230

Երևանում 34-ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի

Img default alt hy

Այսօր` հուլիսի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։05-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 34-ամյա  Նարեկ Իսրայելյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Խանջյան փողոցում՝ ոստիկանության Երևան քաղաքի դիմաց, վրաերթի է ենթաիկել հետիոտնի։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, զանգահարել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբին օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Էրեբունի» բժկական կենտրոն։ 

Այնուհետև վարորդն ահազանգել է ոստիկանություն։ 

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։