Լրահոս
Հասարակական
00:21
11.06.22
376

Երևանում 30-ամյա վարորդը Mercedes-ով կիսակողաշրջված վիճակում հայտնվել է Կարապի լճում

Img default alt hy

Հունիսի 10-ին,  արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: ժամը 23:00-ի սահմաններում Երևանի բնակիչ,  30-ամյա Էդուարդ Գասպարյանը իր վարած Mercedes  մակնիշի ավտոմեքենայով Տերյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գովազդային վահանակին, այնուհետև հայտնվել Կարապի լճի մոտ, բախվել 3 ծառերի և առաջ ընթանալով, կիսակողաշրջված վիճակում հայտնվել Կարապի լճում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկութունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: 

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ:

Ըստ նախնական տեկեկությունների՝ ավտոմեքենայի արգելակների հետ խնդիր է առաջացել ու վարորդը, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, նման իրավիճակում  է հայտնվել: