Լրահոս
Հասարակական
20:00
12.09.22
104

Երևանում 3 երեխաների վրաերթի ենթարկած վարորդի ինքնությունը հայտնի է

Img default alt hy

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Աարաբկիրի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, հայտնաբերել են սեպտեմբերի 9-ին Երևանում 3 երեխաների վրաերթի ենթարկած վարորդին և նրա վարած ավտոմեքենան: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 22:30–ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Նաիրի Զարյան փողոցի  72 հասցեի դիմաց վրաերթի էր ենթարկել Երևանի բնակիչներ, 15-ամյա Սարգիս Ա.-ին, 10-ամյա Ինեսա Հ.-ին, 19-ամյա Էլսիդա Հ.-ին: 

Վրաերթից հետո վարորդը, նրանց թողնելով անօգնական, հեռացել էր դեպքի վայրից, իսկ վրաերթի ենթարկվածները տեղափոխվել էին «Սուրբ  Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ շնորհիվ բժիշկների՝ հնարավոր է եղել փրկել նրանց կյանքը: 

Վրաերթը կատարվել է Toyota Camry մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենայի կողմից: Ու արդեն ժամերի ընթացքում Արաբկիրի ոստիկանները պարզում են վարորդի ինքնությունը ու բացատրական աշխատանքների արդյունքում վարորդը՝ Երևանի բնակիչ, 34-ամյա Է. Բ.-ն, ինքնակամ ներկայանում է քննչական բաժին: 

Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվում է ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք: