Լրահոս
Հասարակական
22:00
11.06.22
371

Երևանում տրոլեյբուսի էլեկտրահաղորդիչի ձողը պոկվել և վնասել է Mercedes-ը. բժիշկները պայքարում են վերջինիս վարորդի կյանքի համար

Img default alt hy

Այսօր՝ հունիսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:40-ի սահմաններում, թիվ 15 երթուղին սպասարկող 017 համարի տրոլեյբուսը՝ Սեբաստիա փողոցում ընթանալիս, էլեկտրահաղորդիչի ձողը պոկվել և ընկել է նրա ետևից ընթացող Mercedes E-340 մակնիշի ավտոմեքենայի դիմապակու վրա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ձողի ընկնելու հետևանքով Mercedes-ի վարորդը որովայնի հատվածում վնասվածք է ստացել և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ շտապ սկսել են վիրահատել: