Լրահոս
Հասարակական
20:50
07.09.22
97

Երևանի մետրոյում հոսանքն անջատվել է. գնացքներն անցել են միակողմանի երթևեկության

 

Երևանի մետրոն նորից կաթվածահար է եղել: Կեսօրից հետո հարյուրավոր ուղևորներ մնացել են կայարաններում կանգնած, քանի որ մետրոպոլիտենում տեղի է ունեցել էլեկտրամատակարարման խափանում։ Ավելի քան մեկ ժամ անց մետրոյի աշխատանքը վերականգնվել է: Գնացքները երթևեկում են ըստ գրաֆիկի։ Դրանց միջև երթևեկության միջակայքը կազմում է 7 ու կես րոպե: