Լրահոս
Քաղաքական
15:40
09.09.22
103

Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումն այլընտրանք չունի. Մուստաֆաև

Img default alt hy

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը կարծում է, որ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումն այլընտրանք չունի, հայտնում է Интерфакс-Азербайджан-ը:

«Բաքուն շահագրգռված է Երևանի հետ հարաբերությունների կարգավորմամբ, ինչպես նաև պատրաստ է բանակցությունների ՝ խաղաղ պայմանագրի ստորագրման համար։ Հարաբերությունների կարգավորմանն այլընտրանք չկա», - ասել է Մուստաֆաևը:

Նրա խոսքով՝ Բաքուն և Երևանը կարող են կարգավորել հարաբերությունները միայն Ադրբեջանի և Հայաստանի միջև ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների անխախտելիության փոխադարձ ճանաչման դեպքում: