Լրահոս
Քաղաքական
22:18
05.06.25
222

Երբ պետական մակարդակով խաբում են ժողովրդին, դա այլևս քաղաքականություն չէ, դա դավաճանություն է․ Մհեր Մելքոնյան

Img default alt hy

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երբ պետական մակարդակով խաբում են ժողովրդին, դա այլևս քաղաքականություն չէ-դա դավաճանություն է։

Երբ երկրի ղեկավարը թույլ է տալիս, որ ցինիզմը, սուտը և կեղծավորությունը վերածվեն քաղաքական գործելաոճի, դա խաթարում է հանրային վստահությունը ոչ միայն կառավարության, այլև ամբողջ պետական համակարգի նկատմամբ։

Երբ երկրի ղեկավարի խոսքը կառուցվում է ոչ թե փաստերի, այլ հասարակական հույզերի մանիպուլյացիայի վրա։

Երբ երկրի ղեկավարն արհամարհում է արժանապատվությունը, մանիպուլացնում իրականությունը՝ դա դառնում է համակարգային վտանգ և աղետ»։