Լրահոս
Քաղաքական
22:00
25.11.25
234

Եպիսկոպոսաց ժողովից հետո լուռ են հեռանում հոգևորականները. ի՞նչ են քննարկել Մայր Աթոռում

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 2 ժամ ու կես է՝ շարունակվում է եպիսկոպոսաց ժողովը, որին, ըստ «Հայլուր»-ի տեղեկությունների, մասնակցում են բոլոր 20 եպիսկոպոսները: Օրակարգում են Արշակ Սրբազանին վերագրվող սկանդալային տեսագրություններն ու Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ կազմակերպվող պատարագների ժամանակ թույլ տրվող խախտումները:  

Արդեն 5 պատարագի է մասնակցել Նիկոլ Փաշինյանը և 5 անգամ նրա ներկայությամբ խմբագրվել է Սուրբ Պատարագը, այդ թվում՝ թեմերի առաջնորդների ներկայությամբ: