Լրահոս
Արտաքին քաղաքականություն
12:22
06.07.22
106

ԵՄ-ն Հյուսիսային Մակեդոնիային կոչ է արել ընդունել Բուլղարիայի հետ տարաձայնությունները կարգավորող գործարքը

Img default alt hy

AP-ին հայտնում է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Հյուսիսային Մակեդոնիային հորդորել է աջակցել Ֆրանսիայի առաջարկած փոխզիջումային առաջարկին՝ հարևան Բուլղարիայի հետ վեճին վերջ տալու համար, որն արգելափակում է  Եվրամիությանը Հյուսիսային Մակեդոնիայի անդամակցելու հայտը։

Հյուսիսային Մակեդոնիայի նախագահ Ստևո Պենդարովսկին և կառավարությունը աջակցել են առաջարկվող գործարքին, որը կոչ է անում երկրին իր սահմանադրությամբ ճանաչել էթնիկ բուլղարական փոքրամասնության գոյությունը: Դա կարող է նպաստել երկկողմ վեճի կարգավորմանը, որը խոչընդոտում է Հյուսիսային Մակեդոնիայի անդամակցության գործընթացը:

Ընդդիմության և ցուցարարների կարծիքով՝ փաստաթղթում առաջարկվող զիջումները խախտում են մակեդոնացիների ազգային, մշակութային և պատմական իրավունքներն ու շահերը:

Մի քանի հարյուր մարդ Սկոպիեում մասնակցել է ֆրանսիական առաջարկի դեմ բողոքի ցույցին։ Ակցիայի մասնակիցները փորձել են գրոհել կառավարական շենքերը, խորհրդարանի մոտ էլ քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ: Ոստիկանության և ցուցարարների միջև բախման հետևանքով տուժել է 47 մարդ: