Լրահոս
Հասարակական
15:49
29.11.25
263

Եկեղեցին չպետք է ենթարկվի ներքին պառակտման․ Դանիել Սրբազան

Img default alt hy

«Եկեղեցին ներսից վիրավորված է և դրսից՝ ճնշումների տակ։ Պտությունը մեղադրում է, եկեղեցին պաշտպանվում է․ կասկած է լցվել մթնոլորտը»․

Հայոց առաջին լուսավորիչներ սուրբ Թադեոս և սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնին Մայր տաճարում սուրբ պատարագի քարոզում ասել է Դանիել եպիսկոպոս Ֆընդըկյանը։

«Մեր ժողովուրդը, մեր սիրելի ժողովուրդը գտնվում է դատողությունների և կասկածների փոթորիկի մեջ, որոնք փչում են ամեն կողմից։ Նման իրավիճակում խիստ մեծ գայթակղություն կա, որ ժողովուրդը փշրվելով կվերածվի խմբավորումների և կուսակցությունների։ Այդպիսի ժողովուրդը, քաղաքական օրակարգերը վեր դասելով Ավետարանից և Եկեղեցու գործունեությունից, կբաժանվի նաև խոսքով ու հոգով։ 

Մեծ գայթակղություն է նաև, որ բորբոքված խոսքին պետք է պատասխանել բորբոքմամբ, մեղադրանքին՝ մեղադրանքով, արհամարհանքին՝ արհամարհանքով, բայց այդպես վարվել նշանակում է մոռանալ, թէ ով ենք մենք, այդպես վարվել նշանակում է մոռանալ, թե ումն ենք մենք։ Պիտի մերժենք բաժանման թույնը»։

Նա նշել է, որ եկեղեցին չպետք է ենթարկվի ներքին պառակտման։ 

Սրբազանը հիշեցրել է Պողոս առաքյալի խոսքերը․ «Եկեղեցին Քրիստոսի մարմինն է, և «եթե մեկը տառապում է, բոլորը տառապում են»։ 

Դարերի ընթացքում հենց այսպիսի մտածողությամբ է հայ ժողովուրդը հաղթահարել ծանր փորձություններ և հալածանքներ, և ոչ մի կայսրություն չի կարողացել կոտրել հայերի հավատքն ու հույսը»։