Լրահոս
Հասարակական
16:52
10.03.23
121

«Եկան թուրքի պես ապրանքը հավքին, լցրին ճամփին». փողոցային առևտրով զբաղվողների ապրանքն առգրավել են

 

Տիգրան Մեծի պողոտայից այսօր քաղաքապետարանի ներկայացուցիչները ոստիկանների հետ, առգրավել են փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքները: Միրգ-բանջարեղենի, ձկնեղենի ու ծաղկի վաճառքով զբաղվող քաղաքացիների խոսքով՝ քաղաքապետարանի պաշտոնյաները կեսօրին մոտեցել են, առանց որևէ բառ ասելու սկսել առգրավել ապրանքները, մի մասը շաղ տվել փողոցում: Քաղաքացիները գիտեն, որ փողոցային առևտուրը թույլատրված չէ, բայց ասում են՝ ընտանիքներին կերակրելու համար են զբաղվում այդ գործով: