Լրահոս
Աշխարհ
22:50
09.09.22
162

Եղիսաբեթ II-ի վերջին լուսանկարում անսովոր դետալ է նկատվել

Img default alt hy

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի կյանքի վերջին լուսանկարներում անսովոր դետալ է նկատվել։ «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին մատնանշել է Newsweek պորտալը։

Հրատարակությունը հրապարակել է թագուհու կադրերը, որոնք նկարահանվել են Բրիտանիայի նոր վարչապետ Լիզ Թրասի հետ հանդիպման ժամանակ։

Արված լուսանկարներում թագուհին լավ տրամադրություն ուներ։ Հրատարակությունն ուշադրություն է հրավիրել թագուհու աջ ձեռքի նկատելի կապտուկին։

Եղիսաբեթ II-ի մահվան մասին հայտնի է դարձել սեպտեմբերի 8-ին։ Առավոտյան Բուքինգհեմյան պալատը հայտարարել է, որ թագուհուն բժիշկների հսկողության տակ է առողջության վատթարացման պատճառով։ Նրա երեխաներն ու թոռները եկել են Բալմորալ, որտեղ նա անցկացրել է իր կյանքի վերջին շաբաթները։