Լրահոս
Աշխարհ
17:55
08.09.22
113

Եղիսաբեթ II-ի բժիշկները մտահոգություն են հայտնել նրա առողջական վիճակի վերաբերյալ

Img default alt hy

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի առողջական վիճակը բժիշկների մոտ անհանգստություն է առաջացնում։ ՏԱՍՍ–ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Բուքինգհեմյան պալատի՝ հինգշաբթի օրը տարածած հայտարարության մեջ։

«Այսօր առավոտյան լրացուցիչ հետազոտություններից հետո թագուհու բժիշկները մտահոգություն են հայտնել Նորին Մեծության առողջության համար և խորհուրդ են տվել նրան մնալ բժշկական հսկողության տակ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Իր հերթին, վարչապետ Լիզ Թրասսը, 96-ամյա թագուհու առողջական վիճակի վատթարացման մասին լուրերի ֆոնին, ասել է, որ «Մեծ Բրիտանիայի ժողովրդի մտքերը» Էլիզաբեթ Երկրորդի հետ են։ Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի խոսնակ Լինդսի Հոյլն ասել է, որ աղոթում է թագուհու առողջության համար։ Մեծ Բրիտանիայի կաբինետի անդամներն ու ընդդիմության ներկայացուցիչները առողջություն են մաղթել Եղիսաբեթ II-ին։