Լրահոս
Հասարակական
18:49
11.07.25
148

Ձորաղբյուրի ամառանոցներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. նրա վրա կա կրակոցի հետք

Img default alt hy

Այսօր՝ հուլիսի 11-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գառնիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ձորաղբյուր բնակավայրի Ամառանոցային փողոցի տներից մեկում դի կա, հաղորդում է Shamshyan.com–ը։

Պարեկների և ոստիկանների այսքան մեծ թվով ժամանման պատճառն այն է, որ հստակ հայտնի չէր՝ որ հատվածում է դին գտնվում և նրանք մոտ 40 րոպե ոտքով գրեթե 3 կմ տարածությունում որոնողական աշխատանքների արդյունքում հատնաբերել են մահացածին:

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Այս պահին տեղում աշխատում են ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագետը և դատական փորձագետը:

Այս ընթացքում ոստիկանները պարզել են, որ մահացածը 35-ամյա Հովհաննես Ս.-ն է:

Ըստ նախնական տեղեկությունների՝ նրա մարմնի վրա՝ ձախ հատվածում, կա կրակոցի հետք: