Լրահոս
Հասարակական
13:36
13.06.22
388

«Դժվար ու ցավոտ ճանապարհ են անցել». ծնվել է 44-օրյա պատերազմում անհետ կորած Աշոտ Սարգսյանի քույրը՝ Արևիկը

Img default alt hy

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում ծնվել է 44-օրյա պատերազմում անհետ կորած Աշոտ Սարգսյանի քույրը՝ Արևիկը։

ԲԿ-ից հայտնում են, որ մայրն ու 20-ամյա քույրը դժվար ու ցավոտ ճանապարհ են անցել։

«Նրանք իսկական հայ կնոջ ուժեղ և հզոր տեսակ են։ Արևիկի եղբայրը՝ Աշոտ Սարգսյանը, 44-օրյա պատերազմի մասնակից է և մինչ օրս համարվում է անհետ կորած, իսկ հայրը փոքրիկի լույս աշխարհ գալուց ամիսներ առաջ է մահացել։

Փոքրիկը ծնվել է «Շենգավիթ» ԲԿ-ում, և ինչպես հղիությունը հսկող, ապա ծնունդն ընդունող մանկաբարձ-գինեկոլոգ Անի Բաբելյանն է պատմում՝ չնայած մեծ ու խորը վշտին՝ Արևիկի մայրը երբեք չի անհանգստացրել և անգամ իր վատ ինքնազգացողության մասին տեղեկացրել են հարազատները, բայց՝ ոչ ինքը։

42-ամյա կնոջ հղիությունը ընթացել է առանց բարդությունների, փոքրիկը ծնվել է լիովին առողջ։

Արևիկն ու մայրիկն արդեն տանն են` առողջ և պատրաստ նոր կյանք սկսելու»,- նշված է ԲԿ-ի հաղորդագրությունում։