Լրահոս
Հասարակական
23:56
25.11.25
224

Դուռ ու լուսամուտ փակ են պահում, որ չխեղդվեն. Գեղարքունիքի հրդեհը մարել չի հաջողվում

Գեղարքունիքի Ճամբարակ-Թթուջուր հատվածում այսօր Էկոպարեկային ծառայության աշխատակիցները բնակիչների օգնությամբ փորձել են մարել դեռ 4 օր առաջ բռնկված հրդեհը: Էկոպարեկային ծառայության Ճամբարակի տեղամասի աշխատակիցը «Հայլուրին» պատմել է, որ հատկապես վտանգավոր են ծառերի բռնկված կոճղերը: Դրանք ամեն րոպե կարող են բոցավառվել: