Լրահոս
Քաղաքական
23:15
07.03.23
155

Դու կարո՛ղ ես փոխել. կանայք՝ ընդդեմ ֆեյք պարտվողականության

Կանայք իրենց միջազգային օրվան ընդառաջ ուզում են միավորվել ու փոխել հանրային այն տրամադրությունը, թե մարդիկ Հայաստանում էլ ոչինչ փոխել չեն կարող: Կին դեսպաններ, վերլուծաբաններ, նախկին ու ներկա քաղաքական գործիչներ վստահեցնում են, որ իշխանությունն է փորձում մարդկանց մեջ անզորության զգացում առաջացնել: Ընդդիմադիր ուժերի խնդիրը հակառակը ապացուցելն է: