Լրահոս
Քաղաքական
21:20
12.07.25
203

Դու չես կարողանալու կոտրել արցախցիներին․ Արշակ Աբրահամյանը` Փաշինյանին

Img default alt hy

Նիկո՛լ Փաշինյան, դու չես կարողանալու կոտրել արցախցիներին։ Այս մասին «Հանուն բռնի տեղահանված արցախցիների իրավունքների» հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց Արցախի պաշտպանության խորհրդի անդամ Արշակ Աբրահամյանը։

«Բոլոր այն անձինք, ովքեր կփորձեն հրաժարվել Արցախից, հայոց պատմությունը նրանց բազմապատկելու է զրոյով և թողնելու է լուսանցքից դուրս։ Հարգելի՛ արցախցիներ, Հայաստանի Հանրապետության պետականամետ մտածող հայերը և ողջ Սփյուռքը կանգնած է ձեր կողքին և մենք պայքարելու ենք հանուն հայկական Արցախի։ Հայաստանի իշխանությունների հեռանալուց կարճ ժամանակ անց հնարավոր է լինելու արցախցիների վերադարձի իրավունքը բերել բանակցային սեղան»,- նշեց նա։