Լրահոս
Տարածաշրջան
11:05
10.06.22
466

Դոնբասում ընթանում է «հրետանային պատերազմ», որում Ուկրաինան պարտվում է Ռուսաստանին. Ուկրաինայի ռազմական հետախուզություն

Դոնբասում «հրետանային պատերազմ» է ընթանում, և դրա արդյունքը կախված է նրանից, թե Արևմուտքը ինչ քանակությամբ և ինչպիսի զենք կտա Ուկրաինային։ Այս մասին Guardian թերթին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավարի տեղակալ Վադիմ Սկիբիցկին։

«Ուկրաինան այս հրետանային դիմակայությունում պարտվում է Ռուսաստանին և գրեթե ամբողջությամբ ապավինում է արևմտյան զենքին»,- նշել է Սկիբիցկին։

Վերջինիս խոսքով՝ Ուկրաինան օրական օգտագործում է 5000-ից 6000 արկ։