Լրահոս
Հասարակական
16:40
13.06.22
488

Ինչպես են Երևանում «Երևան Սիթի»-ից նռնակով հափշտակում մի քանի միլիոն դրամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Img default alt hy

|Shamshyan.com\-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է երեկ դիմակավորված, նռնակով զինված հանցագործը Երևանում՝ Ծարավ Աղբյուր փողոցում, մտել «Երևան սիթի» սուպերմարկետի տարածքում գործող տարադրամի փոխանաման կետ և սպառնալիքի տակ աշխատակցից հափշտակել մոտ 4 մլն 500 հազար դրամ գումար, ապա դիմել փախուստի։  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած ոստիկանները, քննիչներն ու պարեկները Ծարավ Աղբյուր փողոցի թիվ 59/5 հասցեի մոտ հայտնաբերել են նռնակ, որը, ըստ նախնական տեղեկությունների, եղել է հանցագործինը, ով իր սև գործն անելուց հետո նռնակը նետել ու դիմել է փախուստի։ Այն վնասազերծելու համար դեպքի վայր էին ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության սակրավորները, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ՕՀՊ-ի պատասխանատու Չեբեյանի գլխավորությամբ։  © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/06/13/1215608/