Լրահոս
Քաղաքական
22:43
10.06.22
150

Դիմադրության շարժումը հիշեցնում է ՀԱՊԿ-ին՝ ՀՀ գործող իշխանությունը «հեղինակազրկեց» կառույցը

Մինչ Բաղրամյան 26-ում ՀԱՊԿ արտգործնախարարները որոշում էին կազմակերպության հաջորդ 4 տարիների արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերը, նախագահի նստավայրի մոտ ակցիա էր անում Դիմադրության շարժումը:

Ակցիայի մասնակիցները գնացել էին ՀԱՊԿ գլխավոր դիվանագետներին տեղեկացնելու, որ Հայաստանի կամ Արցախի հետ կապված որևէ համաձայնութուն ձեռք բերելու համար Հայաստանի իշխանությունը լեգիտիմություն չունի: Դիմադրության շարժումը հակադարձում է Արարատ Միրզոյանին՝ երկրում քաղաքական ճգնաժամ կա: