Լրահոս
Քաղաքական
13:07
10.06.22
154

Դիմադրության շարժման մասնակիցները՝ Հայաստանի նախագահի նստավայրի մոտ

Դիմադրության շարժումը ակցիա է արել Հանրապետության նախագահի նստավայրի դիմաց, որտեղ տեղի էր ունենում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստը:

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ մոտ 2 ժամ մետրոյի գնացքները կանգ չեն առել «Մարշալ Բաղրամյան» կայարանում, հայտնել է Երևանի մետրոպոլիտենը: Դիմադրության շարժման մասնակիցները ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գերատեսչություների ղեկավաներին տեղեկացրել են, որ Հայաստանի կամ Արցախի հետ կապված որևէ համաձայնության գալու համար Հայաստանի իշխանությունը լեգիտիմություն չունի: Այդ մասին հայտարարել է շարժման անդամներից Գեղամ Մանուկյանը: