Լրահոս
Իրավական
17:20
04.10.22
107

Դատարանը թույլատրեց Արմեն Գևորգյանին մեկնել Ստրասբուրգ

Img default alt hy

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, թույլատրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանին մեկնել Ստրասբուրգ, որտեղ հոկտեմբերի 10-14-ը տեղի է ունենալու ԵԽԽՎ լիագումար և Վեհաժողովի մի շարք հանձնաժողովների նիստեր։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի հաղորդմամբ, պաշտպան Լուսինե Սահակյանը խնդրեց դատավորին թույլատրել Գևորգյանին հոկտեմբերի 9-15-ը բացակայել Հայաստանի Հանրապետությունից։ 

Մեղադրող կողմը հայտարարությամբ հանդես չեկավ, իսկ դատարանը որոշեց թույլ տալ Գևորգյանին մեկնել երկրից։