Լրահոս
Իրավական
18:00
11.06.22
222

Դատարանը մերժել է Գառնիկ Մելքումյանին կալանավորելու միջնորդությունը

Img default alt hy

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը տեղեկացնում է, որ միության անդամ Գառնիկ Մելքոնյանին կալանավորելու միջնորդությունը դատարանը չի բավարարել։

«Դատարանը մերժեց ՀՅԴ ՆԱՈւՄ անդամ Գառնիկ Մելքումյանի նկատմամբ քննիչի կողմից ներկայացված ապօրինի կալանքի միջնորդությունը։

Շնորհակալություն ենք հայտնում փաստաբան Լուսինե Մարտիրոսյանին՝ կատարած պրոֆեսիոնալ աշխատանքի համար»,- նշված է միության հայտարարությունում։