Լրահոս
Հասարակական
19:49
08.09.22
146

Դատապարտյալի մոտ տեսակցության եկած քաղաքացու բերանից հայտնաբերվել է մաստակով պատված փաթեթ

Img default alt hy

Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները զննության են ենթարկել դատապարտյալի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացուն:

Արդյունքում՝ վերջինիս բերանի խոռոչից հայտնաբերվել է մաստակով պատված փաթեթ, որում առկա է եղել 0.57 գրամ քաշով սպիտակ, բյուրեղանման զանգված, տեղեկացնում են ՀՀ քրեակատարողական ծառայությունից: