Լրահոս
Իրավական
17:34
25.11.25
115

Դատապարտյալի անվամբ ուղարկված ծանրոցում թաքցրել էին բջջային հեռախոս

Img default alt hy

ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, զննության ենթարկելով դատապարտյալի անվամբ ուղարկված ծանրոցը, խմորեղենի տակ պատրաստված թաքստոցից հայտնաբերել են բջջային հեռախոս։

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ դեպքի առթիվ ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ։