Լրահոս
Հասարակական
10:11
25.11.25
164

Հույս ունեմ՝ Տեր Երվանդը կգիտակցի իր հակականոնական կեցվածքի ողջ ծանրությունը և անկեղծորեն կզղջա․ Տեր Տիրան

Img default alt hy

Միանում եմ Արժանպատիվ Տեր Աբրահամին, Տեր Արծրունին, Տեր Եփրեմին, Տեր Միքայելին և վերստին հաստատում, որ Աստուծո առաջ Միածնաէջ Սուրբ Խորանի վրա արված ուխտին հավատարիմ ու անսասան եմ։ Այս մասին գրել է Տեր Տիրան քահանա Նահապետյանը։

«Դատապարտելի է անցած կիրակի օրը Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում Սուրբ Պատարագի ընթացքում Տեր Երվանդ քահանա Բաբայանի կողմից Վեհափառ Հայրապետի անվան միտումնավոր զեղչումը:

Այս արարքը հանդիսանում է եկեղեցական Սուրբ կանոնի կոպիտ խախտում և առաջացնում է խորը մտահոգություն։

Հույս ունեմ, որ Տեր Երվանդը կգիտակցի իր հակականոնական կեցվածքի ողջ ծանրությունը, կհասկանա դրա նկատմամբ հոգևորականության ու հավատացյալների մտահոգությունը և անկեղծորեն կզղջա»:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 23-ին Արարատ մարզի Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում Պատարագ է մատուցել Տեր Երվանդ քահանա Բաբայանը, որին մասնակցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։