Լրահոս
Հասարակական
20:48
10.01.26
505

Դադիվանքի նախկին վանահայր Տեր Հովհաննեսն իր աջակցությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին

Img default alt hy

Դադիվանք վանական համալիրի նախկին վանահայր, ներկայումս «Եռաբլուրի» Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցու հոգևոր հայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանն իր աջակցությունն է հայտնում Մայր Աթռին և Վեհափառ Հայրապետին։

«Ես` Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանս, որդիական հավատարմությունս եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և նրա գահակալին` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին»,– գրել է նա։