Լրահոս
Հասարակական
12:55
07.07.22
207

Դադարեցվել է ավազի ապօրինի արդյունահանումը. ԲԸՏՄ

Img default alt hy

Հուլիսի 6-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից իրականացված կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Արմավիրի մարզի Երասխահունից դեպի Արևիկ համայնք տանող ճանապարհին հայտնաբերվել է ավազի ապօրինի արդյունահանման դեպք։

Այս մասին հայտնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից:

Տեսուչներն անհապաղ դադարեցրել են ծանր տեխնիկայով ավազի ապօրինի արդյունահանման աշխատանքները։

 Համապատասխան նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին։