Լրահոս
Առողջապահական
19:10
12.09.22
117

COVID-19-ով ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել Է 608 միլիոնը

Img default alt hy

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում սեպտեմբերի 12-ի առավոտվա դրությամբ կազմել Է 608 միլիոն 610 հազար 078: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:

Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 6 միլիոն 514 հազար 444 մարդու: COVID-19-ով վարակման ավելի քան 30 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստան, Բրազիլիան, Ֆրանսիան և Գերմանիան:

Ախտահարվածների և ինֆեկցիայի հետևանքներից մահացածների թիվը համապատասխանաբար կազմել Է. ԱՄՆ-ում՝ 95 միլիոն 250 հազար 705 և 1 մլն 050 հազար 323, Հնդկաստանում՝ 44 միլիոն 500 հազար 580 և 528 հազար 165, Ֆրանսիայում՝ 34 միլիոն 898 հազար 909 և 155 հազար 508, Բրազիլիայում՝ 34 միլիոն 516 հազար 739 և 684 հազար 813, Գերմանիայում՝ 32 միլիոն 452 հազար 250 և 148 հազար 299 մարդ: Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարևորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը սեպտեմբերի 12-ի առավոտվա դրությամբ կազմել Է 836: Հնդկաստանում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 375, Բրազիլիայում՝ 3173, Ֆրանսիայում՝ 2355, Գերմանիայում՝ 1758, ԱՄՆ-ում՝ 3211 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: