Լրահոս
Արցախ
20:07
10.06.22
620

Չպետք է թույլ տանք ծայրահեղականների ու հոգեկան խնդիր ունեցող գործիչների ներգրավվածությունը կարևոր որոշումների կայացման գործում. Բաբայան

Img default alt hy

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կան ուժեր ատում են Ռուսաստանը, դա ազգակործան մոտեցում է: Մենք իրավունք չունենք լինել որևէ երկրի նկատմամբ ատելություն ունեցող երկիր, առավել ևս՝ երբ այդ երկիրը եղբայրական է:

Չպետք է թույլ տանք ծայրահեղականների ու հոգեկան խնդիր ունեցող գործիչների ներգրավվածությունը կարևոր որոշումների կայացման գործում, հատկապես պատմության կրիտիկական պահերին: Իսկ այն, որ Արցախի և Հայաստանի համար հիմա հենց այդպիսի ժամանակաշրջան է, վստահ եմ, միանգամայն ակնհայտ է»,- գրել է նա: