Լրահոս
Աշխարհ
15:45
13.06.22
176

Չուվաշիայում մոտորանավակի և բեռնատար նավի բախման հետևանքով չորս մարդ է մահացել

Img default alt hy

Այսօր մոտորանավակի և բեռնատար նավի բախման հետևանքով չորս տղամարդ է մահացել։

«Известия»-ի փոխանցմամբ՝ ջրային տրանսպորտի վթարը տեղի է ունեցել Չուվաշիայի Հանրապետության Մորգաուշսկի շրջանում։

Նշվում է, որ մոտորանավակի ուղևորները զոհվել են, բեռնատար նավի անձնակազմի անդամներից տուժածներ չկան։ Այժմ որոշվում է մարդկանց ափ հասցնելու հարցը։