Լրահոս
Առողջապահական
21:30
10.03.23
382

Չորրորդ հարկից ընկած երկու տարեկան երեխայի կյանքը բժիշկներին հաջողվել է փրկել

Img default alt hy

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկներին հաջողվել է փրկել չորրորդ հարկի պատուհանից ընկած երկու տարեկան երեխայի կյանքը:

Ինչպես տեղեկացնում են ԲԿ-ից, վերակենդանացման բաժանմունքից փոքրիկն այսօր տեղափոխվել է վնասվածքաբանության բաժանմունք, նրա մոտ նկատվում է դրական դինամիկա, վիճակը գնահատվում է կայուն ծանր:

Երեխան ծանր վիճակում բուժկենտրոն էր ընդունվել վերջույթների, կրծքավանդակի, կոնքի վնասվածքներով: Շարունակում է մնալ բժիշկների խիստ հսկողության տակ: