Լրահոս
Արտաքին քաղաքականություն
13:47
06.07.22
120

Չինաստանի նախագահը մերժել է Ռուսաստան այցելելու Պուտինի հրավերը

Img default alt hy

«Aysor.am»-ի փոխանցմամբ՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը COVID-19 համաճարակի պատճառով մերժել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ռուսաստան  այցելելու հրավերը:

Նշվում է, որ ՌԴ նախագահը հրավերն արել է 2022 թվականի հունիսի 15-ին՝ Սի Ծինփինի  ծննդյան օրը տեղի ունեցած զրույցի ժամանակ։

Ի պատասխան՝ Չինաստանի նախագահն ասել է, որ հակակորոնավիրուսային սահմանափակումների պատճառով մոտ ապագայում դժվար կլինի Ռուսաստան այցելել։