Լրահոս
Միջազգային
21:53
05.06.25
2 813

ԱՄՆ-ի և Չինաստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Img default alt hy

Այսօր ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը, հայտնում է Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատունը։

«Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հինգշաբթի հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ վերջինիս խնդրանքով»,- ասվում է դիվանագիտական ​​ներկայացուցչության հայտարարության մեջ, որը հրապարակվել է X սոցիալական ցանցում։

Բարձր մակարդակի շփումների մասին այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։