Լրահոս
Միջազգային
21:48
10.06.22
183

Չեխիայում քրդերը պատրաստվում են բոյկոտել Չավուշօղլուի այցը

Img default alt hy

Չեխիայում բնակվող քրդերը Պրահայի հրապարակում գտնվող արտգործնախարարության շենքի առջև բողոքի ակցիա կիրականացնեն` ընդդեմ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի այցի։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է քրդական Fırat լրատվական գործակալությանը:

Նշենք, որ Չավուշօղլուն Պրահա կատարելիք այցի շրջանակում հանդիպելու է իր չեխ պաշտոնակցի՝ Ժան Լիպավսկիի հետ։

Աղբյուրի հաղորդմամբ՝ թուրքական պետությունն օժանդակություն է ակնկալում Սիրիայի քրդերի դեմ ծրագրվող «կեղտոտ պատերազմի» ու օկուպացիայի համար և ցանկանում է, որ եվրոպական երկրներն արգելեն քրդերի կողմից ձեռնարկվող միջոցառումները։

Ցուցարարները Չավուշօղլուի այցը կբոյկոտեն «Ժողովրդական  ինքնապաշտպանության ուժեր» (YPG) ռազմական խմբավորման դրոշներով։