Լրահոս
Միջազգային
16:15
07.09.22
81

Չեխիայի խորհրդարանը հաստատել Է 1 200 զինվորների ուղարկումը ՆԱՏՕ-ի արևելյան սահմաններ

Img default alt hy

Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատը (ստորին պալատ) սեպտեմբերի 7-ին հաստատել Է հանրապետության կառավարության առաջարկությունն ազգային զինված ուժերի 1 200 զինծառայողների ՆԱՏՕ-ի ստորաբաժանումների կազմ ուղակելու մասին, որոնք տեղաբաշխված են դաշինքի արևելյան մասի երկրներում:

Այդ մասն, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Չեխիայի հեռուստատեսությունը: Մանդատը նախատեսված Է առաջիկա երկու տարվա համար: Չեխ զինծառայողները Հյուսիսատլանտյան դաշինքի ստորաբաժանումների կազմում կմասնակցեն Հունգարիայի,  Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Սլովակիայի և Էստոնիայի պաշտպանության ապահովմանը: Հանրապետության խորհրդարանի Սենատը (վերին պալատ) նախարարների կաբինետի առաջարկությունը հաստատել Է օգոստոսին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: