Լրահոս
Միջազգային
15:54
09.09.22
113

Չեխիան և ԱՄՆ-ը բանակցություններ են վարում պաշտպանության ոլորտում համաձայնագրի կնքման շուրջ

Img default alt hy

Չեխիան և ԱՄՆ-ը բանակցություններ են վարում պաշտպանության ոլորտում համաձայնագրի կնքման շուրջ, այդ փաստաթուղթը շուտով պետք Է ստորագրվի: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 9-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է Չեխիայի պաշտպանության նախարար Յանա Չեռնոխովան՝ ամփոփելով Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հետ բանակցությունների արդյունքները, որն աշխատանքային այցով գտնվում Է հանրապետությունում:

«Մենք բանակցություններ ենք վարում պաշտպանության բնագավառում համաձայնագրի կնքման շուրջ,- նշել Է նա:- Սույն փաստաթուղթը մեզ հնարավորություն կընձեռի ապահովելու ավելի սերտ փոխգործակցություն մեր զինված ուժերի միջև»: Օսթինը, նախարարի խոսքով՝ իրեն հավաստիացրել Է, որ համաձայնագիրը մոտ ժամանակներս կստորագրվի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: