Լրահոս
Սպորտ
23:30
09.03.23
107

Չեմպիոնները վեր են կենում պարտությունից և դառնում ավելի ուժեղ. Ռամոս

Img default alt hy

Ֆրանսիական ՊՍԺ-ի իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը ներողություն է խնդրել փարիզյան ակումբի երկրպագուներից Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում Մյունխենի «Բավարիայից» կրած պարտությունից հետո (0:2):

«Այս արդյունքը խորը հիասթափություն էր մեզ և ձեզ համար։ Չեմպիոնների լիգայի մակարդակով չխաղացինք. Մենք ուշադիր չէինք մանրուքների նկատմամբ, չկարողացանք հասնել նպատակին, բայց չեմպիոնները վեր են կենում պարտությունից և դառնում ավելի ուժեղ: մենք կվերադառնանք»,-գրել է Ռամոսը:

ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի երկու հանդիպումներում էլ պարտվել է «Բավարիային»։

Աղբյուր  ArmSport.am