Լրահոս
Քաղաքական
16:47
04.10.22
102

Չեմ կարծում՝ Արցախ բառը պետք է և կարող է լինել Հայաստան-Ադրբեջան կնքվելիք խաղաղության պայմանագրի մեջ. Ալեն Սիմոնյան

Img default alt hy

Արցախին վերաբերվող բոլոր հարցերը նախ և առաջ քննարկվում են Արցախի իշխանությունների հետ և որոշում կայացնելիս նախապատվությունը տրվում է Արցախի ընտրված իշխանությունների կարծիքին: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Հարցին, թե հնարավոր է՝ խաղաղության պայմանագրում ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, նաև ԼՂ-ն զրկվի ինքնքորոշման իրավունքից, Ալեն Սիմոնյանն ասել է. «Մենք իրար տարածքային ամբողջականությունը ճանաչել ենք դեռ 1991-ին և նաև հետագայում ստորագրված փաստաթղթեր կան, որտեղ ճանաչել ենք միմյանց տարածքային ամբողջականությունը։ Կրկնում եմ՝ Հայաստանի Հանրապետությունը, անկախությունից ի վեր, երբևիցե տարածքային պահանջ չի ունեցել, խոսքը եղել է Արցախի բնակչության ինքնորոշման իրավունքի մասին։ Սրանք իրավունքների հարցեր են և, չեմ կարծում, որ, ընդհանրապես, Արցախը բառը պետք է և կարող է լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագրի մեջ: Դա իմ անձնական կարծիքն է, կործում եմ՝ իմ գործընկերները կիսում են»:

Լրագրողի հարցին, թե որոնք կլինեն Հայաստանի իշխանության կարմիր գծեր՝ ԱԺ նախագահը պատասխանել է․ «Հիմա փաստաթուղթ չկա, ինչ-որ կարմիր գծերի մասին խոսե՞մ։ Միջազգային նորմերի հիման վրա մենք պատրաստ ենք կնքել խաղաղության պայմանագիր»: