Լրահոս
Սպորտ
16:30
07.09.22
129

«Չելսին» պաշտոնանկ է արել Թոմաս Տուխելին

Img default alt hy

Լոնդոնի «Չելսի» ֆուտբոլային ակումբը հեռացրել է գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Նման որոշման պատճառը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի անդրանիկ տուրում «Չելսիի» կրած պարտությունն է Զագրեբի «Դինամոյից»:

Թիմի նոր ղեկավարներն այն կարծիքին են, որ ակումբին փոփոխություններ են պետք: Ակումբը կենտրոնացած է նոր գլխավոր մարզչի որոնման աշխատանքների վրա: