Լրահոս
Աշխարհ
23:02
08.09.22
237

Չարլզ III-ը՝ Բրիտանիայի և Համագործակցության 14 երկրների թագավոր

Img default alt hy

Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը հայտարարել է, որ բրիտանական թագն այսօր անցնում է Կարլ III թագավորին:

«Այսօր թագն անցնում է Նորին մեծություն թագավոր Կարլ III-ին։ Աստված պահապան թագավորին»,- նշել է Թրասը։

Մեծ Բրիտանիայի նոր միապետը՝ Չարլզը, վերցրել է Կարլ III անունը։

Չարլզ III-ը դարձել է Բրիտանիայի և Համագործակցության 14 երկրների թագավոր, հայտնում է Sky News-ը։
«Մոր մահվան պահին Չարլզը անմիջապես դարձավ Միացյալ Թագավորության և Համագործակցության 14 երկրների նոր միապետն ու թագավորը»,- ասել է հեռուստաալիքը։

Չարլզին պաշտոնապես միապետ կհայտարարեն գահաժառանգության խորհրդի նիստում, որը կլինի մոտ ժամանակներս:

Ավելի վաղ Բուքինգհեմյան պալատը հայտնել էր, որ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը, ով երկիրը կառավարում էր ավելի քան 70 տարի, մահացել է Շոտլանդիայում 96 տարեկանում: