Լրահոս
Աշխարհ
15:37
10.09.22
138

Չարլզ Երրորդը խոստանում է «անմնացորդ նվիրվել» պետությանն ու ժողովրդին և սիրում է Հարրիին

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ Երրորդը գահը ժառանգելու հաջորդ օրը տեսաուղերձով դիմել է բրիտանացիներին: 73-ամյա միապետը խոստացել է. «Ինչպես թագուհին է անմնացորդ նվիրվել ժողովրդին և պետությանը, այնպես էլ ես Աստծո կողմից ինձ հատկացված ժամանակում պահպանելու եմ սահմանադրական կարգերը»:

Թագավորը տեսաուղերձում նշել է, որ Ուելսի արքայազնի տիտղոսը շնորհում է իր ավագ որդուն՝ Ուիլյամին: Միապետը նաև ասել է, որ սիրում է կրտսեր որդուն՝ Հարրիին, որը երկու տարի առաջ սկանդալով հրաժարվել էր իր արքայական տիտղոսից: