Լրահոս
Հասարակական
12:40
11.06.25
220

Ճամբարակում պայթյունից զոհվել է 3 մարդ, 10-ը՝ վիրավորվել. փլատակներում դեռ փնտրում են մարդկանց

Երեք մարդ զոհվել է, տասը՝ վիրավորվել այսօր առավոտյան Ճամբարակի Գարեգին Նժդեհ փողոցի շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի պատճառով: 

Առողջապահության նախարարությունը ինը տուժածի մասին է հայտնում: Առավոտյան հայտնի էր մեկ զոհի մասին, սակայն վերջին ժամերին փլատակներից երկու մարմին է դուրս բերվել: