Լրահոս
Հասարակական
15:47
11.06.25
172

Ճամբարակում պայթյունի զոհերի թիվը հասել է 4-ի. ՔԿ

Img default alt hy

Ճամբարակի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվն արդեն 4 է։

Փրկարարները փլատակներից դուրս են բերել տղամարդու դի։

 ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, Փրկարար ծառայության տնօրեն  Ցուցուլյանն ասաց, որ տղամարդը մոտ 60 տարեկան է։ Այս պահին շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները 5-րդ անհետ կորած տղամարդուն գտնելու ուղղությամբ։