Լրահոս
Հասարակական
21:42
11.06.25
211

Ճամբարակի ողբերգական օրը. պայթյունի պատճառը պարզվում է

Ճամբարակում 5 մարդու կյանք խլած ողբերգության վայրում փրկարարները դադարեցրել են որոնողափրկարարական աշխատանքները: Ավելի քան 10 ժամ տևած որոնումներին գրեթե 300 փրկարար է մասնակցել, նրանք հիմա հերթապահում են փլուզված շենքի մոտ: 

Պայթյունից զոհվել են 88-ամյա Ռոզա Վարդանյանը, 76-ամյա Ռիտա Սարգսյանը, 90-ամյա Ռոզա Մովսիսյանը, 62-ամյա Հրաչյա Լազարյանը և 55-ամյա Արթուր Սարգսյանը: 12 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: