Լրահոս
Իրավական
17:37
13.06.22
133

Ծանր վիրավորանքի դեպքերով հարուցված մոտ 1000 քրեական գործերը կարճվելու են

ՔՊ-ակաները այսօր հերքել են իրավապաշտպանների այն պնդումները, թե միջազգային հանրության ճնշմամբ է որոշվել հրաժարվել «Ծանր վիրավորանքի»՝ աղմուկ հանած հոդվածից:

«Միջազգային հանրության ճնշմամբ ոչ մի բան տեղի չի ունեցել, սա մեր քաղաքական կամքի դրսևորումն է»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանը, տեղեկացրել, որ այդ հոդվածով հարուցված քրեական բոլոր գործերը կարճվելու են: